Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Բորիսովը

Վլադիմիր Բորիսովը հանկարծամահ է եղել 76 տարեկան հասակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Մահացել է ռուսաստանցի դերասան Վլադիմիր Բորիսովը։ Տեղեկությունը հայտնում է Մաքսիմ Գորկու անվան Սամարայի ակադեմիական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր՝ ապրիլի 26-ին, հանկարծամահ է եղել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Վլադիմիրովիչ Բորիսովը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արտիստն ավարտել է Շչեպկինսկոեի դպրոցը և 1974 թվականին միացել Սամարայի դրամատիկական թատրոնի թատերախմբին, որտեղ հետագայում կատարել է տասնյակ դերեր։
Մահացել է Վլադիմիր Վիսոցկու 2-րդ կինը՝ դերասանուհի Լյուդմիլա Աբրամովան
Նշվում է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչն այն արտիստներից էր, հանուն որի հանդիսատեսը գալիս էր թատրոն։
Դերասանը մեծ հարգանք ու սեր էր վայելում իր գործընկերների շրջանում։