Կյանքի 77-րդ տարում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը

Կարախանյանը խորհրդարանում որպես պատգամավոր է եղել 2003-2012 թթ, իսկ 2012-ին ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ծանր և երկարատև հիվանդությունից մահացել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վազգեն Ղուկասի Կարախանյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։
Կարախանյանը եղել է ՀՀ ԱԺ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։
«Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 17:00-ին, Երևանի Նոր-Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` նույն վայրից, ապրիլի 28-ին` ժամը 14:00-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Վազգեն Կարախանյանը ծնվել է Իրանի Սպահան մարզի Սինադան գյուղում` 1946 թվականին։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը։ 2003-2012 թթ. եղել է պատգամավոր, իսկ 2012-ին ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականն էր։
Ամուսնացած էր, ուներ 4 երեխա։