Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը

Երվանդ Հովհաննիսյան
Երվանդ Հովհաննիսյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել կաշառքի համար։ Գործով այլ մեղադրյալներ էլ կան», – ասացին կոմիտեում։

Այլ մանրամասներ չհայտնեցին։
Զինծառայողին վարորդ նշանակելու համար կաշառք է վերցրել. չորս անձ ձերբակալվել են