ՀՀ առանձին շրջաններում և Երևանում կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Անձրևային Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ապրիլի 26-28-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Այսօր երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 19-21, գիշերը` 7-9 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Երևանի քաղաքապետարանը մայիսի 1-ից նախատեսում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի