37 տարի առաջ Չեռնոբիլում տեղի ունեցավ ատոմային էներգիայի պատմության մեջ ամենամեծ վթարը

Չեռնոբիլի չորրորդ էներգաբլոկի պայթյունը նման էր «կեղտոտ ռումբի» պայթյունի` հիմնական վնասող գործոնը ռադիոակտիվ աղտոտումն էր։
Sputnik
1986 թվականի ապրիլի 26-ին գրանցված պայթյունը ոչնչացրեց Պրիպյատ քաղաքի մոտ (Ուկրաինական ԽՍՀ, այժմ` Ուկրաինա) գտնվող Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի ռեակտորը։ Ատոմային էներգետիկայի պատմության մեջ խոշորագույն վթարի մասին հիշում է Sputnik Բլիժնեե Զարուբեժիեն։
Հսկայական տարածքներ ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեցին։ Ամենաշատը տուժեցին Ուկրաինան, Ռուսաստանն ու Բելառուսը։
ԱՄՆ-ն միջուկային պատրաստության և զսպման զորավարժանքներ կանցկացնի
Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքները ազդեցին միլիոնավոր մարդկանց կյանքի վրա` անձնակազմի, վթարը վերացնողների, Պրիպյատի տարհանված բնակիչների, ռադիոակտիվ տեղումների հետևանքով տուժած տարածքների բնակիչների: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվեց ավելի քան կես միլիոն մարդ։
Հունգարիան ԵՄ-ին կոչ է արել փորձարկումներ չանել պատժամիջոցների հետ միջուկային ոլորտում