ՊԵԿ–ը 75 կազմակերպություններում հայտնաբերել է չգրանցված վարձու աշխատողներ. ցանկ

Վարձու աշխատող ունեցող հարկ վճարողները տուգանվել են ընդհանուր շուրջ 48.7 մլն դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 2023թ. մարտ ամսվա ընթացքում յոթ տասյնակից ավելի հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ։ Այս մասին հայտնում դեն ՊԵԿ լրատվական ծառայությունից։
«2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 75 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 48.7 մլն դրամի չափով տուգանք:
«Զովքը» պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր. ՊԵԿ պարզաբանումը
ՊԵԿ–ը ներկայացրել է նաև տուգանված կազմակերպությունների ցանկը, որոնցից են «Մավ–Շին», «Զեն գարդեն» «Բիգ Պլաստ», «Բարի Սամարացի Ելից», «Էմ Ջի քոմփնի» ՍՊԸ–ները և այլն։
Ցանկն ամբողջությամբ` այստեղ։