Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Կասկադ
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը ապրիլիի 25-27-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Ապրիլի 25–ի գիշերը մայրաքաղաքում եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +19....+21 աստիճան։