ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 26-27-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն, տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման հարթակից։
Բադասյանը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության կողմից կազմակերպվող համաժողովին:
Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստան գործուղման արդյունքների մասին Բադասյանը պետք է հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։