ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Այսօր վթար է եղել Երևան-Գյումրի ճանապարհին. կան զոհեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ապրիլի 24-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 թ.) և «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 2002 թ․) տեղում մահացել է»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:
Երևան-Գյումրի ճանապարհի վթարը
© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Վ. Ա.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: