Ուկրաինայում անհայտ անձինք հրկիզել են ՈւՈւԵ վանքը

Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
Այս գիշեր Չեռնովցիի մարզում անայտ անձինք հրկիզել են Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն պատկանող Իով Պոչաևսկու վանքը, որն ամբողջությամբ այրվել է։ Տեղեկությունը Telegram–յան ալիքում հայտնում է Չեռնովցի–Բուկովինական թեմի մամուլի ծառայությունը
«Վանքն այրել են առանց փրկելու հնարավորության», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միլիևո գյուղում գտնվող վանքը հավատացյալների ուժերով կառուցվել էր դեռևս 2014 թվականին այսպես կոչված Կիևի պատրիարքարանի պառակտիչների կողմից զավթված եկեղեցու փոխարեն։
Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել