Մահացել է Վահան Քերոբյանի հայրը

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանը նշել է, որ իր հայրը ընտանիքին նվիրված, հոգատար անձնավորություն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կյանքից հեռացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայրը։ Նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Այսօր՝ ապրիլի 24–ին, հայրս՝ Ռուբեն Սեդրակի Քերոբյանը, 80 տարեկան հասակում լքեց երկրային աշխարհը»,– գրել է նա։
Քերոբյանը նշել է, որ հայրը ընտանիքին նվիրված, հոգատար անձնավորություն էր, իր հինգ զավակների և 15 թոռների համար՝ լավագույն օրինակ։
Ռուբեն Քերոբյան