Հարձակում Սևաստոպոլի վրա. ծովային դրոնները ոչնչացվել են, 4 տներում ապակիներ են կոտրվել

Քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով` դրոններից մեկը ոչնչացվել է հակաստորջրյա դիվերսիոն ջոկատի կողմից, երկրորդը ինքն է պայթել։
Sputnik
Ծովային դրոնները ոչնչացվել են Սևաստոպոլի ջրամերձ տարածքի արտաքին շերտում, պայթյուններից 4 տներում կոտրվել են պատուհանների ապակիները, մարդիկ չեն տուժել։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Սևծովյան նավատորմը անցած գիշեր հետ է մղել վերջրյա անօդաչուների գրոհը, դրանցից մեկը ոչնչացվել է, մյուսը պայթել, ոչ մի օբյեկտ չի վնասվել։ Այս մասին ավելի վաղ հայտնել է Ռազվոժաևը։ Ծովախորշի խարսխակայանը ժամանակավոր փակվել է։
Նա նշել է, որ թշնամու դրոնը ծովախորշ չի մտել, այլ պայթել է արտաքին խարսխակայանում։
«Կարևոր պահ` Ստրելեցկայա ծովախորշ դրոնը չի մտել… Շենքեր և այլ շինություններ չեն վնասվել», – հավելել է Ռազվոժաևը։
Սևաստոպոլի իշխանությունները խոստացել են վերացնել վնասվածքները, տների ապակիներն արդեն վերանորոգվում են։