Արագածոտնի մարզում բախվել են Nissan Tida-ն ու VAZ 21015-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Արխիվային լուսանկար
Վթարի հետևանքով ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի փակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում (Երևան–Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ–ին) բախվել են Nissan Tida-ն ու VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա զոհ և վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, ժամը 15։40-ի սահմաններում։ Վթարի պատճառով ճանապարհը դարձել է երթևեկելու համար միակողմանի փակ։
Խոշոր ավտովթար Երևանի Թբիլիսյան խճուղում. տուժածների մեջ դեռահասներ կան
Կայքը հայտնում է, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ վնասվածքներ ստացած 3 քաղաքացի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարոդների և վիրավորների ինքնությունը։