ՀՀ–ում անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 21-23, գիշերը` 8-10 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ