Քաղաքացիների մոտ մեթամֆետամին և մարիխուանա է եղել. Արմավիրի ոստիկանների բացահայտումները

Մեթամֆետամինը հայտնաբերվել է 2 քաղաքացու մոտ, որոնք այն ձեռք են բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
Sputnik
ՀՀ Արմավիրի մարզում ոստիկանները 2 տղամարդում մոտ մեթամֆետամինի, մեկ այլ բնակչի մոտ էլ մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեթամֆետամին ձեռք բերած քաղաքացիներին ոստիկանները հայտնաբերել են Էջմիածին–Մարգարա ճանապարհին ուժեղացված ծառայության ժամանակ։ Պարզվել է, որ նրանք այդ զանգվածը ձեռք են բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
«Ոստիկաններն Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել 2 տղամարդու։ Մեքենայում մեթամֆետամինի նմանվող զանգված կար, որը ձեռք էին բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։ Նույն մարզում` Հայթաղ գյուղի 46-ամյա մի բնակչի տանը հայտնաբերել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված»,– ասված է հաղորդագրությունում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ՀՀ–ում աճել է թմրանյութերի շրջանառությունը դեղերի ներմուծման պարզեցումից հետո. Ավանեսյան