Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևանոցի կարիքը դեռ կզգացվի. եղանակի տեսություն

Դերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի տարածքում ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-26-ի ցերեկը առանձին շրջաններում, իսկ 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում ապրիլի 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվոմ է առանց տեղումների եղանակ։
Իլոն Մասկը մեկ օրում ավելի քան 12 մլրդ դոլար է կորցրել