Հրազդանում մարտական նռնակ և արնանման հետքեր են հայտնաբերել

Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Սակրավորները վնասազերծել են մարտական նռնակը և հանձնել Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի երկաթգծի կայարանի հարևանությամբ մարտական նռնակ է հայտնաբերվել, կողքին էլ` արնանման հետքեր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը եղել է ապրիլի 22-ին` ժամը 11։00-ի սահմաններում։
«Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Գ-1» տիպի նռնակ, արնանման հետքեր, կրակայրիչ։ Նռնակը վնասազերծելու համար դեպքի վայր է ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Սակրավորները վնասազերծել են մարտական նռնակը և այն հանձնել Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանության ծառայողները պարզում են, թե ինչ պայմաններում է մարտական նռնակը հայտնվել նշված վայրում, ինչ հանգամանքներում են նռնակի մոտ արնանման հետքեր հայտնվել»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Երևանի կենտրոնում զրահապատ մեքենան վրաերթի է ենթարկել կարմիրբերետավորներին