Երևանի կենտրոնում զրահապատ մեքենան վրաերթի է ենթարկել կարմիրբերետավորներին

Երևանի կենտրոնում զրահապատ մեքենան վրաերթի է ենթարկել կարմիրբերետավորներին
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վրաերթից առաջ «Lexus»-ը բախվել է «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենային, և վրաերթի ենթարկվածները մնացել են նշված ավտոմեքենայի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանի կենտրոնում զրահապատ «Lexus LX 570»-ը վրաերթի է ենթարկել կարմիրբերետավորներին ու փորձել է դիմել փախուստի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 21-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց։
Ըստ կայքի` վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վրաերթից առաջ «Lexus»-ը Ամիրյան փողոցում բախվել է «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենային, և վրաերթի ենթարկվածները մնացել են նշված ավտոմեքենայի տակ, որից հետո «Lexus»-ը փորձել է փախուստի դիմել, սակայն «SAS» սուպերմարկետի դիմաց նրա փախուստը կանխվել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են 2 ավտոմեքենաների վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կրկնակի վրաերթ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում. հիվանդանոցի ճանապարհին տղամարդը մահացել է