Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև կարկուտ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր, ինչպես նաև ապրիլի 24-ին, հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-23-ը, 25-ին` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում ապրիլի 21-ին, 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Ապրիլի 22-23-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Գեղեցկությունը դարերի մեջ. զբոսանք ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկով