Հրապարակվել են Բելգորոդում տեղի ունեցած պայթյունի կադրերը

Պայթյունը տեղի է ունեցել արկի ընկնելուց 17 վայրկյան անց:
Sputnik
Երեկ երեկոյան Բելգորոդում տեղի ունեցած պայթյունն արձանագրել են քաղաքի տեսախցիկները, կադրերը հրապարակվել են սոցիալական ցանցերում:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես են մեքենաները հատում խաչմերուկը, ինչ-որ պահի երկնքից արկ է ընկնում մոտակայքում գտնվող կայանատեղիի վրա և ծակում ասֆալտը, մեքենաները սկսում են կանգ առնել և շրջանցել տվյալ հատվածը: Արկի ընկնելուց մոտ 17 վայրկյան անց տեղի է ունենում ուժեղ պայթյուն, որի ժամանակ կայանատեղիում կանգնած մարդատար մեքենան օդ է բարձրանում և ընկնում խանութի տանիքին:
Զապորոժիեում մի շարք պայթյուններ են գրանցվել
Երեկ երեկոյան Բելգորոդում երկու պայթյուն է գրանցվել` Վատուտինի պողոտայի և Գուբկինի փողոցի խաչմերուկում, որտեղ ոչ ոք չի տուժել, և Շալանդինի փողոցի տներից մեկի մոտ, որտեղ երեք մարդ Է տուժել, նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից:
ՌԴ ՊՆ-ն գիշերը հայտնել է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռից զինամթերք է ընկել, զոհեր չկան, հետաքննություն է ընթանում:
Արբանյա՞կ, թե՞ երկնաքար էր Կիևի երկնքում. կարծիքները տարբեր են