Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 23-25, երեկոյան՝ 14-16 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 20-22-ը, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանում ապրիլի 20-22-ը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 23-25, երեկոյան՝ 14-16 աստիճան։