Տաթև Հակոբյանը իր ելույթից գոհ է, Էմմա Պողոսյանը` ոչ. ծանրորդները ամփոփել են մրցելույթները

Տաթև Հակոբյանը նվաճել է արծաթե մեդալ և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Էմմա Պողոսյանը զբաղեցրել է 5–րդ հորիզոնականը։
Sputnik
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Տաթև Հակոբյանն իր այսօր ցուցադրած արդյունքից գոհ է։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ։
«Այս պահին ֆրանսիացուն անցնելը հնարավոր չէր, բայց անհնարին ոչինչ չկա»,– ասաց նա։
Ի տարբերություն Տաթև Հակոբյանի,16–ամյա Էմմա Պողոսյանը իր արդյունքներից գոհ չէ, վստահ է, որ կարող էր ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել։
«Հետագայում կփորձեմ ավելին անել և մյուս մրցումներին ավելի լավ հանդես գալ»,– ասաց Էմմա Պողոսյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Էմմա Պողոսյանը զբաղեցրեց 5–րդ հորիզոնականը։
Այսպիսով` Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները միասին երկամարտում վաստակել են հինգ մեդալ՝ ոսկե մեկ, արծաթե և բրոնզե երկուական։ Իսկ հաշվի առնելով նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները` մենք ունենք ոսկե երեք, արծաթե չորս և բրոնզե հինգ մեդալ։ Վաղը կանանց մրցումներում Աննա Ամրոյանն ու Լիանա Գյուրջյանը, պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կարգում: Տղամարդկանց մինչև 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը։
Լսեցի տղայիս ձայնը ու որոշեցի` հաղթելու եմ. Անդրանիկ Կարապետյան