Սեյրան Մեջլումյանը կկալանավորվի

Դատարան
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մարտին ձերբակալվել էր և ազատ արձակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը կկալանավորվի։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Մեջլումյանը ձերբակալվել էր մարտի 21-ին։ Նրա հետ ձերբակալվել և հարցաքննվել էին քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը, Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը։Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել։