ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանը (հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո) մեկնարկել են իրենց ելույթները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Satty Zhuldyz» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում:
Արագ շախմատի մրցաշարի չորս տուրից հետո Լևոն Արոնյանը 2,5 միավորով այս պահին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Նա մեկ հաղթանակ է տարել և երեք ոչ-ոքի խաղացել:
Հայկ Մարտիրոսյանն այս պահին վաստակել է 1,5 միավոր: Նա մեկ հաղթանակ է տարել, երկուսում պարտվել է և մեկն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Շախմատիստները կշարունակեն պայքարը ապրիլի 21-ին:
Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 12 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ:
Բացի հայ գրոսմայստերներից, «Satty Zhuldyz»-ին կմասնակցեն նաև Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Եկատերինա Լագնոն, Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, չինացի Հոու Յիֆանը, Ուզբեկստանի ներկայացուցիչներ Ժավոխիր Սինդարովը և Ջահոնգիր Վահիդովը, Գերմանիայի ներկայացուցիչ Վինսենթ Կեյմերը, Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգայսին և Ղազախստանի ներկայացուցիչ Բիբիսարա Ասաուբաևան։
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 20-25-ը Աստանայում: