Չինաստանը փոխանցում է իր զարգացման փորձը. դեսպանը` Երևանի հետ հարաբերությունների մասին

«Թումո»–ում առցանց հանդիպում է կազմակերպվել հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկեր ու բարեկամ են, այդ պատճառով Պեկինը փորձում է փոխանցել Երևանին զարգացման իր փորձն ու իր ձեռքբերումները։ Այս մասին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ–ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը։
«Թումո»–ում առցանց հանդիպում էր կազմակերպվել հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև։
Առցանց հանդիպում հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև
Դեսպանը նշեց, որ նման միջոցառում Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվել։ Այն հայ երիտասարդությանը թույլ կտա ծանոթանալ տիեզերագնացության ոլորտում Չինաստանի ձեռքբերումներին և նոր գիտելիքներ ստանալ այդ ոլորտի վերաբերյալ։
«Սա լավ հնարավորություն է տիեզերագնացության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը բարձրացնելու համար։ Նման նախաձեռնություններն ապագայում թույլ կտան զարգացնել երկիրը։ Այս ոլորտում արձանագրած առաջընթացը մեծ դեր է խաղացել Չինաստանի զարգացման հարցում», – նշեց դիվանագետը։
Նրա կարծիքով` նախաձեռնությունը կարևոր է, մանավանդ, որ Հայաստանն արդեն առաջին արհեստական արբանյակն արձակել է տիեզերք (2022 թվականի մայիսի վերջին, – խմբ.)։
Առցանց հանդիպում հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև
«Համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել հայ–չինական հարաբերությունների զարգացման», – ասաց Ֆանը։
ՀՀ–ում Չինաստանի դեսպան Յուն Ֆան
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ միջոցառման անցկացումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունների մասին։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյան
Լրագրողներին փոխնախարարը հայտնեց, որ միջոցառմանը մասնակցում է շուրջ 60 երեխա, և սա նրանց համար ևս մեկ հնարավորություն է` ընդլայնելու մտահորիզոնն ու կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։
Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն Հայաստանի համար. Յուն Ֆան