Արևի հիբրիդային խավարում. 1 րոպե 16 վայրկյան տևած հազվադեպ երևույթի լուսանկարները

Հիբրիդային խավարումները տեղի են ունենում մոտավորապես 10 տարին մեկ անգամ։ Հաջորդը սպասվում է 2031 թվականի նոյեմբերի 14-ին:
Sputnik
Արևի հիբրիդային խավարումը, ինչպես և մյուս բոլոր խավարումները, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը ծածկում է արևը և ստվեր է գցում Երկրի մակերեսին: Հիբրիդայինը տարբերվում է այլ խավարումներից. Երկրի մի մասում մարդիկ տեսնում են ամբողջական խավարում, իսկ մյուս մասում`մասնակի: Միշտ կա մի կետ, որտեղից կարելի է տեսնել օղակաձև խավարման ամբողջական անցման գործընթացը և հակառակը: Մի խոսքով, եզակի տեսարան է, և խավարման սիրահարները ամեն կերպ փորձում են տեսնել այն։
Խավարումը սկսվել է 05:34-ին և ավարտվել Երևանի ժամանակով 09: 59-ին: Փուլերի միջև անցումը, որը տեսանելի է եղել միայն օվկիանոսի երկնքում, տևել է 1 րոպե 16 վայրկյան: Ցամաքում ամենաերկար ամբողջական խավարումը տեղի է ունեցել Արևելյան Թիմորում` 1 րոպե 14 վայրկյան:
Օղակաձևից դեպի ամբողջական խավարում անցումը կարող էին տեսնել միայն նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել էին Հնդկական և Խաղաղ օվկիանոսների մեջտեղում:
Արեգակի խավարման մասնակի փուլը տեսանելի է եղել Հնդկական օվկիանոսի հարավում, Անտարկտիդայի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների մի շարք վայրերում, Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում:
Ամբողջական փուլը երևացել է Թիմոր կղզում, Պապուայի որոշ մասերում և Արևմտյան Ավստրալիայի Էքսմութ քաղաքի տարածքում:
1 / 11

Արևի հազվագյուտ խավարումը Ավստրալիայի, Ինդոնեզիայի և Արևելյան Թիմորի հեռավոր շրջաններում

2 / 11

Ջակարտայի բնակիչները աստղադիտակի միջոցով հետևում են խավարմանը

3 / 11

Արևի մասնակի խավարում Ջակարտայում, 2023 թվականի ապրիլի 20

4 / 11

Արևելյան Թիմորի նախագահ Ժոզե Ռամուշ Օրտան (ձախից), ձեռքին` թավա և փայտ, որը, ըստ տեղական հավատալիքների, պետք է վերականգնեն արևը խավարման ժամանակ

5 / 11

Ինդոնեզացի երիտասարդները պաշտպանիչ ակնոցներով դիտում են Արևի խավարումը

6 / 11

Երեխաները դիտում են Արևի խավարումը, որն արտացոլվում է Ինդոնեզիայի Ջոգյակարտա քաղաքում գտնվող աստղադիտակի հիմքում

7 / 11

Արևի խավարումը Դիլիում

8 / 11

Ինդոնեզիայի բնակիչները հատուկ ակնոցներով վայելում են հազվագյուտ տեսարանը

9 / 11

Արևի մասնակի խավարումը երևում է ամպերի միջից, Ջակարտա, Ինդոնեզիա

10 / 11

Մարդիկ դիտում են Արևի խավարումը

11 / 11

Արևի հիբրիդային խավարումը տեսանելի է եղել նաև Արևելյան Թիմորի Լաուտեմ քաղաքից

Գերլուսինը լուսավորել է Արգենտինայի մայրաքաղաքի երկինքը․ հազվագյուտ կադրեր