Երեկ Կիևի երկնքում տեղի է ունեցել «բարձր էներգետիկ ակուստիկ իրադարձություն` կապված մթնոլորտի խիտ շերտեր տիեզերական մարմնի ներթափանցման հետ»։ «Պայթյունի էպիկենտրոնի հաշվարկային վայրը Կիևի մարզում է»։ Ուկրաինայի տիեզերական գործակալության մեկնաբանությունն է ներկայացնում Sputnik Ближнее Зарубежье–ն։
Միևնույն ժամանակ NASA–ն և Կիևի իշխանությունները տարբեր կարծիքներ ունեն երևույթի վերաբերյալ։ «Կիևի երկնքում ամերիկյան արբանյակի անկման մասին հաղորդումները հավաստի չեն, քանի որ սարքը մինչ այժմ ուղեծրում է», – հայտարարել է ամերիկյան գործակալությունը։
Վառ պայթյունն ու անհայտ օբյեկտը, որը ապրիլի 19-ի երեկոյան այրվել է Կիևի երկնքում, ամենայն հավանականությամբ լիրիդների ասուպային հոսքից ընկնող երկնաքար էր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին այսօր հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։