ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համատեղ միջոցառումների ծրագիր կկազմվի. Լեբեդև

Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ գլխավոր քարտուղարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հուսով է, որ մոտ ապագայում ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) փոխգործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ծրագիր կկազմվի:
«Մենք հույս ունենք, որ մեր փոխգործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ծրագիր կկազմվի։ Նման ցանկություն կա և՛ ԱՊՀ գործադիր կոմիտեում, և՛ ՇՀԿ քարտուղարությունում։ Մենք արդեն ստացել ենք ՇՀԿ-ի հերթական գագաթնաժողովի հրավերը, որն այս տարի կանցկացվի Հնդկաստանում։ Համապատասխանաբար մենք ՇՀԿ ներկայացուցիչներին հրավիրում ենք մեր միջոցառումներին ՝ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Բիշքեկում այս տարվա հոկտեմբերի 13–ին», - Լեբեդևի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ հանդիպել է և՛ ՇՀԿ գլխավոր քարտուղարի, և. նրա տեղակալների հետ:
Անկախ պետությունների համագործակցությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո։ 2023 թվականին ԱՊՀ նախագահող երկիրը Ղրղզստանն է։
ԱՊՀ–ում առևտրի ծավալն աճում է՝ չնայած գործընկերներին ուղղված սպառնալիքներին. Լավրով