Ալյասկայի ՀՕՊ գոտում ամերիկյան կործանիչներն ուղեկցել են ռուսական Տու-95-երին

NORAD–ի տվյալներով` ռուսական ռմբակոծիչները ԱՄՆ–ի և Կանադայի ինքնիշխան տարածք չեն մտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ամերիկյան F-16 և F-22 կործանիչները Ալյասկայի հակաօդային պաշտպանության գոտում ռուսական ռազմավարական երկու Տու-95 ռմբակոծիչ են որսացել։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի` ապրիլի 17-ին։ Հրամանատարությունն օդ է բարձրացրել նաև KC-135 Stratotanker և E-3 AWACS ինքնաթիռները։
Թուրքիան ԱՄՆ-ից 40 նոր F-16 կործանիչ է խնդրել
NORAD–ի տվյալներով` ռուսական կործանիչները ԱՄՆ–ի և Կանադայի ինքնիշխան տարածք չեն մտել, այլ մնացել են միջազգային օդային տարածքում։