Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Արսեն Հարությունյան. Արխիվային լուսանկար
Եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց և երրոդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությանը 33 մարզիկ մեդալ է նվաճել
Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին ոսկե մեդալ էր նվաճել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 3:2 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչը: