ՌԴ ԱԴԾ-ն Կերչի էներգահամակարգի օբյեկտում դիվերսիա է կանխել. կադրեր

Կասկածյալի բնակության վայրից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք և կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ:
Sputnik
Հատուկ ծառայությունների աշխատակիցները Կերչում կանխել են դիվերսիան Ղրիմի էներգահամակարգի օբյեկտում, Ուկրաինայի գործակալ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն:
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի Հանրապետության Կերչ քաղաքում կանխել է թերակղզու էներգահամակարգի օբյեկտում դիվերսիայի նախապատրաստումը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է տվյալ հանցագործության նախապատրաստմանը մասնակից` Ռուսաստանի և Ուկրաինայի 1971թ ծնված քաղաքացի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կասկածյալի բնակության վայրից առգրավվել ենինքնաշեն պայթուցիկ սարք և կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ:
ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանում ահաբեկչություն ծրագրող ԻՊ-ի ղեկավարներից մեկին
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 281-րդ հոդվածի 1-ին մասով (դիվերսիայի նախապատրաստում) և 222.1-րդ հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահպանում, տեղափոխում կամ կրում):
Նա ձերբակալված է: