Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ապրիլի 19-ին և 23-ին հանրապետության առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 8-10 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում ապրիլի 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
ՀՀ-ն «պատասխանատու» կլինի Մարսի հրաբխային հատվածի ուսումնասիրության համար. մանրամասներ