ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իսրայելական «Elbit Systems» ընկերությունը հայտարարել է, որ անհայտ միջազգային գնորդին հրետանային հրթիռային համակարգեր մատակարարելու պայմանագիր է ստացել, որի արժեքը շուրջ 102 միլիոն դոլար է կազմում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության կայքին։
Ըստ հաղորդագրության՝ ընկերությունը ութ տարվա ընթացքում «ATMOS» շարժական հաուբիցային համակարգերի գումարտակ է մատակարարելու:
Նշվում է նաև, որ այդ հաուբիցը կարող է կրակել ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված բոլոր 155 մմ արկերով՝ ավելի քան 40 կմ արդյունավետությամբ ստանդարտ արկերով և ընդլայնված հեռավորությամբ ռեակտիվ արկերով: