Զգալի կտաքանա. եղանակի տեսություն

Երասխահուն գյուղը
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 18-19-ն առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին հարավարևելյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում` 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է, 20-22-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 18–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +21....+23 աստիճան։