ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Խերսոնի ուղղությամբ գործող «Դնեպր» զորախմբի շտաբ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել զինվորականների հետ, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Խմբավորման շտաբում նա լսել է օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու, «Դնեպր» զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչի և այլ զորահրամանատարների զեկույցները», - նշված է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցության ժամանակ Պուտինը զինվորականներին խնդրել է կարծիք հայտնել Խերսոնի և Զապորոժիեի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին և տեղեկատվություն փոխանակել:
«Չեմ ուզում ձեզ շեղել զորքերի կառավարման հետ կապված ուղղակի պարտականություններից, ուստի այստեղ աշխատում ենք գործնական, կարճ, բայց կոնկրետ։ Ինձ համար կարևոր է լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչպիսին է իրավիճակ, լսել ձեզ, տեղեկատվություն փոխանակել», - նշել Է Պուտինը:
Ապա Ռուսաստանի նախագահը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում այցելել է «Վոստոկ» ազգային գվարդիայի շտաբ, որտեղ ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի, այլ բարձրաստիճան սպաների զեկույցներն այդ ուղղությամբ տիրող իրավիճակի մասին
Հիշեցնենք՝ մարտի կեսերին Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն էր անցկացրել Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետում ՝ լսելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և մի շարք զորահրամանատարների զեկույցները: Մինչ այդ նա այցելել էր Մարիուպոլ։