Մեդալներ նախատեսում էինք, բայց ոչ այսքան շատ. մարմնամարզիկներն ամփոփել են ԱԱ–ն ու ԵԱ–ն

Ասուլիսի ժամանակ
Թուրքիայում կայացած առաջնությունները չեն անցել առանց միջադեպերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականների համար 2023թ–ի սկիզբը աննախադեպ ծանրաբեռնված էր։ Մրցումների էին մասնակցում, թե՛ մեծահասակները, թե՛ պատանիները։Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցումների ավարտից հետո փաստում է` մարզիկները լավագույնս հանդես եկան աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
«Սկզբում երիտասարդների ԱԱ–ն էր, դրանից հետո մեծահասակների ԵԱ–ը, երկուսն էլ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Մրցումների գնալիս մենք մեդալներ նախատեսել էին, բայց դրանք մեր սպասելիքներից շատ եղան»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Հակոբ Սերոբյանը
Պատանի մարմնամարզիկները խոսելով ԱԱ–ում իրենց գրանցած հաջողությունների մասին նշում են, որ դա մարզչական գերազանց աշխատանքի արդյունքն է ու խոսք են տալիս ամեն ինչ անել, որ չհիասթափեցնեն իրենց մարզիչներին։
«Այս արդյունքից հետո պետք է այնքան չարչարվենք, այնքան աշխատենք, որ հանկարծ հետ քայլ չկատարենք։ Միայն ավելի մեծ բարձունքներ նվաճենք»,– ասաց մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը։
Գլխավոր մարզիչը նշեց, որ երիտասարդ մարմնամարզիկների հետ հիմա սկսում են պատրաստվել ամռանը կայանալիք պատանիների օլիմպիական փառատոնին։ Այստեղ նույնպես հավաքականը մեդալների ակնկալիքներ ունի։
Արթուր Դավթյան
Իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հայտնեց, որ սկսում է պատրաստվել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Այստեղ նա փորձելու է բարդացնել ցատկը հենացատկի վարժությունում։
«Պետք է շատ անթերի ցատկ կատարեմ, քանի որ մրցակցությունը բարդ է լինելու: Սա սպորտ է, կարող ես մի փոքր քայլ անել, ինչն առաջին տեղից քեզ կիջեցնի 4-րդ տեղ: Կաշխատենք, ամեն ինչ կանենք: Ամենակարևորն այն է, որ վնասվածք չունենամ»,- ասաց Արթուր Դավթյանը:
Համլետ Մանուկյան
Թուրքիայում կայացած առաջնությունները, ցավոք, առանց միջադեպերի չեն անցել։ Հակոբ Սերոբյանը պատմեց լրագրողներին, թե ինչ խնդիրների են նրանք բախվել։
«Առավոտ շուտ դոպինգ ստուգում են անցկացրել միայն մեր մարզիկների համար: Դահլիճում էլ Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն էին կախել: Վրդովվեցի: Ներողություն խնդրեցին, ասացին, որ շփոթել են ու արագ փոխեցին դրոշը»,– ասաց Հակոբ Սերոբյանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալ` նժույգ թափերում։
1 / 8

Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը

2 / 8

Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը

3 / 8

Արթուր Դավթյանը

4 / 8

Համլետ Մանուկյանը

5 / 8

Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը

6 / 8

Մարզիչ Հայկ Նազարյանը

7 / 8

Վահագն Դավթյանը

8 / 8

Արթուր Դավթյանը

Իսկ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը` օղակներ վարժությունում:
Երիտասարդների աշխարհի առաջնությանը հայ մարմնամարզիկները նվաճեցին 2 ոսկի և 1 արծաթե մեդալ։ Թիմային ստուգատեսում Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն էր զբաղեցրել։ Համլետ Մանուկյանը աշխարհի չեմպիոնի կոչումն էր նվաճել նժույգ թափերի և օղակների վրա վարժությունում, իսկ Մամիկոն Խաչատրյանն աշխարհի փոխչեմպիոն էր դարձել նժույգ թափերի վրա վարժությունում։