ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը:
Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ: տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:
ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին
Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Օլսոնին ավելի վաղ ընդունել էին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։