ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայ-հնդկական հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին ասել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնում են ԱԽՔ մամուլի քարտուղարությունից, քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը:
Տիկին դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:
Նշենք, որ հունվարի 17–ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար, վարչապետի թարգմանիչ Նիլակշի Սախա Սինխան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի արդեն նախկին դեսպան Կիշան Դան Դևալը նշանակվել էր 2019 թվականին։