Կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու պահանջով զանգվածային ցույցը Բեյրութում ուժայինների հետ բախումների է վերածվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ցույցերին են միացել պետական ծառայողները, ինչպես նաև քաղաքացիական և զինվորական կենսաթոշակառուները` բողոքելով ցածր թոշակների և սոցիալական և բժշկական ապահովման բացակայության դեմ։Ցուցարարները Լիբանանի կառավարությանը մեղադրել են իշխանության պետական մարմինների աշխատանքի խափանման, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների չեղարկման մեջ։
Խաղաղ ցույցերն անվտանգության ուժերի հետ բախումների են վերածվել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները փորձել են անցնել կառավարության շենքի շուրջ տեղադրված արգելապատնեշների վրայով։ Ուժայիններն ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։
Այնուամենայնիվ, ցույցի կազմակերպիչները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները։
Լիբանանում տնտեսական ծանր ճգնաժամ սկսվեց 2019 թվականին, երբ պետության ֆինանսական համակարգը փլուզվեց պետական ծանր պարտքին չդիմանալով, իսկ լիբանանյան ֆունտը կորցրեց իր արժեքի 90%–ը, ինչը հանգեցրեց բնակչության գնողունակության նվազմանը։