«Պարենային գործարքի» հեռանկարները այնքան էլ հուսադրող չեն. Պեսկով

Ցորենի դաշտում. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովի խոսքով` «պարենային գործարքի» երկրորդ մասի պայմանների կատարման հետ կապված իրավիճակը չի բարելավվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Հացահատիկային գործարքի» հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն։ Պայմանավորվածությունների երկրորդ մասի պայմանների կատարման հետ կապված իրավիճակը բարելավման միտում չունի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակն ավելի վաղ «պարենային գործարքի» անդամ երկրներին նամակներ էր ուղարկել, որոնցում մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում տվյալ համաձայնագրի արգելակման վերաբերյալ։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացրել են 60 օրով` մինչև մայիսի 18-ը։