Նախնական տեղեկություններով` սրճարանի շենքում, որը գտնվում է Մոսկվայի արևմուտքում, 600 քմ մակերեսով տարածք է այրվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԻՆ Մոսկվայի գլխամասի մամուլի ծառայությանը։
«Ընդհանուր շուրջ 600 քմ տարածք է այրվում։ Հրդեհի հետևանքով մասնակի փլուզվել է տանիքը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։