Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական, բայց մերժում են ստացել. մարզիչ

Արթուր Դալալոյան
Մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն կարծում է, որ ռուսաստանցի որևէ մարզիկ չի հեռանա հավաքականից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստան սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոյին:
«Ո՛չ մեր միջոցով են առաջարկել, ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ նախարարության։ Անձամբ նրան են առաջարկել։ Որ մերժում են ստացել, միանգամայն բնական է և օրինաչափ։ Դեռ ուրիշ մեկին չեն առաջարկել, բայց մենք սպասում ենք։ Կառաջարկեն։ Բայց վստահեցնում եմ` մեզ մոտից ոչ ոք չի ցանկանա տեղափոխվել այլ հավաքականներ», - ասել է նա։
Հիշեցնենք` 2022 թվականի մարտին ՌԴ մարզիկները մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) կողմից հեռացվել էին մրցումներից։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2023 թվականի մարտի 28-ին միջազգային ֆեդերացիաներին խորհուրդ է տվել թույլ տալ, որ հատուկ գործողությանը չաջակցող ռուսաստանցիները մասնակցեն որպես չեզոք ատլետներ։ FIG-ը գործկոմի` մայիսին կայանալիք նիստում կքննարկվեն ՄՕԿ-ի առաջարկությունները:
Դալալոյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի թիմային բազմամարտի չեմպիոն է, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն: