Հնդկաստանում նախկին պատգամավորին և նրա եղբորը գնդակահարել են ուղիղ եթերում

Հնդկաստանի ոստիկանությունը
Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում։ Հանցագործները հանձնվել են ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հնդկաստանի նախկին պատգամավոր Աթիկ Ահմադը, որը դատապարտվել էր առևանգման և սպանության համար, եղբոր հետ գնդակահարվել է ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում, երբ Աթիկ Ահմադը և նրա եղբայր Աշրաֆը ոստիկանների ուղեկցությամբ բերդից գնում էին բժշկական հետազոտության, և այդ ամենը ուղիղ հեռարձակվում էր։ Երեք հարձակվողները ժամանել են մոտոցիկլետներով և ներկայացել որպես լրագրող։
«Հարցազրույցի պատրվակով հասցրել են մոտենալ Աթիկին ու նրա եղբորը և մոտ տարածությունից կրակել նրանց ուղղությամբ, երկուսն էլ գլխի շրջանում ստացել են հրազենային վնասվածքներ, ամեն ինչ տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում»,- ասել է ոստիկանության խոսնակը։
Կրակոցներից հետո հարձակվողները հանձնվել են ոստիկանությանը և բերման են ենթարկվել։
Աթիկ Ահմադը նախկին պատգամավոր էր Ուտար Պրադեշի ընտրատարածքում: Նրա նկատմամբ հարուցվել է ավելի քան 90 քրեական գործ՝ սպանության, առևանգման և շորթման հոդվածներով։ Նա նաև մեղադրվել է 2018 թվականին Ալլահաբադի համալսարանի պրոֆեսորի վրա հարձակվելու մեջ: