ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Այսօր Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ուղղությամբ ծխարձակող ազդանշանային հրթիռի նման ինչ-որ առարկա են նետել։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Սաիգասակի ձկնորսական նավահանգստի զննման ավարտից հետո: Ճապոնիայի կառավարության ղեկավարը չի տուժել։
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնք նկարահանվել են Կիսիդայի կողքին տեղի ունեցած պայթյունից վայրկյաններ առաջ:
Կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ առարկան ընկնում քաղաքական գործչի կողքին։ Թիկնապահներն անմիջապեսհատուկ զրահապաշտպան միջոցներով ծածկում են Կիսիդային։
Ավելի ուշ պարզվել է, որ երկրի արևմուտքում վարչապետի հրապարակային ելույթի վայրի մոտ պայթյունն իրականացրել է Կավանիսի քաղաքից 24-ամյա Րյուձի Կիմուրան: Նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն, իրավապահների հարցերին նա չի պատասխանում:
Ենթադրյալ չարագործին ձերբակալել են։