Օդի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է` 3-5 մ/վ արագությամբ, 15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 15–ի գիշերը եղել է 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17....+19 աստիճան։