Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում։ Այս մասին հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Բռնցքամարտիկը Լոնդոնում ուժերը չափել է վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ։
Բաչկովը 4 -րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել, այնուհետև 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկել վենեսուելացուն ու հաղթանակ տարել մենամարտում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովն անցկացրել է չորս պրոֆեսիոնալ մենամարտ և հաղթել բոլորում:
Նա իր վերջին մենամարտն անցկացրել է 2022 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Lift Promotions բռնցքամարտի երեկոյի շրջանակներում։ Այստեղ Բաչկովը հաղթել է տեխնիկական նոկաուտով։