Երուսաղեմում Սրբազան կրակն իջել է Տիրոջ գերեզմանի տաճարում

Կրակը հայտնվում է Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարում, որը կանգնեցված է այն տարածքի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց և հարություն առավ:
Sputnik
Սրբազան կրակը իջել է Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում։ Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս 3-րդը դուրս է եկել Դամբարանից, որտեղ աղոթում էր կրակի համար և այն բաժանել է տաճարում գտնվող մարդկանց։
Սրբազան կրակի իջնելու հրաշքը տեղի է ունենում Քրիստոսի Հարության տոնի նախօրեին` ըստ Հուլյան օրացույցի (2023 թվականին ուղղափառները Զատիկը կնշեն ապրիլի16-ին)։
Կրակը հայտնվում է Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում, որը կանգնեցված է այն տարածքի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց և հարություն առավ:
Ավանդույթի համաձայն` Սրբազան կրակը, որպես սրբություն, տեղափոխվում է տարբեր երկրներ:
«Բարեբեր կրակի» ճշմարտացիությունը, կամ անգամ ֆիզիկոսն է հավատում աստծո գոյությանը
Կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ Պետրոս առաքյալը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։ Զատկի նախօրեին պատրիարքի, հոգևորականության և հազարավոր ուխտավորների աղոթքով կրակի վառվելը համարվում է «բարեբեր կրակի` երկնքից իջնելու հրաշք»։