Անթալիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում:
Եզրափակիչում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը ստացել է 14.733 միավոր:
Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս մասնակից Արթուր Ավետիսյանը վաստակել է 14.433 միավոր և գրավել 7-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն է դարձել թուրք մարմնամարզիկ Ադեմ Ասիլը` 14.933 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր՝ հույն Էլեֆտերիուս Պետրոնիասը` 14.733 միավորով։
Նշենք, որ այսօր Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում մեկ այլ հայ մարմնամարզիկ` Արթուր Դավթյանը, նվաճել է բրոնզե մեդալ նժույգ թափեր վարժությունում, իսկ ապրիլի 13-ին նա բազմամարտում 82.665 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։