ԵԱ. Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում

Օրեր առաջ Արթուր Դավթյանը բազմամարտում 82.665 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Անթալիայում տեղի ունեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել նժույգ թափեր վարժությունում:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հայ մարմնամարզիկը վարժությունում վաստակել է 14.266 միավոր:
Հովհաննես Բաչկովը 5-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում
Արծաթե մեդալը նվաճեց Բելիգայի ներկայացուցիչ Մաքսիմ Ջենջեսը` հավաքելով 14.566 միավոր։ Իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ իռլանդացի Ռիս Քլինագանը, որը նաև նժույգ թափեր վարժության աշխարհի գործող չեմպիոնն է: Նա վաստակեց 14.666 միավոր:
Նշենք, որ Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 13-ին Արթուր Դավթյանը բազմամարտում 82.665 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։