ԵՐԵՎԱՆ,14 ԱՊՐԻԼԻ — Sputnik. 86 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս կինոգետ, կինոքննադատ և հեռուստատեսային մեկնաբան Յուրի Բոգոմոլովը: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է նրա որդին՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը։
«Յուրի Ալեքսանդրովիչը մահացել է վաղ առավոտյան», - ասել է նա։
Բոգոմոլովը ծնվել է 1937 թվականի մարտի 9-ին Լենինգրադում։ 1965թ.ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը, աշխատել «Իզվեստիա» թերթում որպես մշակութային բաժնի վարիչ: Նա նաև հեռուստատեսային տեսաբան էր «Ռոսիսկայա գազետա» պարբերականում, 2017 թվականի դեկտեմբերից՝ սյունակագիր «Սնոբ» ամսագրում ։
Բոգոմոլովը կինոյի, թատրոնի, հեռուստատեսության տեսության և պատմության վերաբերյալ գրքերի և բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:
Նշենք, որ Բոգոմոլովը նաև հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի սկեսրայրն էր: